Արձանագրություն թիվ 1

Կազմված է 19.07.2023թ.

բաղկացած է 5 (հինգ) թերթից

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

«ՊԱՐՈՆՅԱՆ 42»  համատիրության հիմնադիրների հիմնադիր ժողովի

19.07.2023թ.                                                                                                                                              ք. Երևան

Ժողովն անցկացվում է հարցման միջոցով:

Ժողովին մասնակցեցին՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 և ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց 42/1 հողամաս հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրների, այսուհետ միասին՝ Շենք, յուրաքանչյուր շենքում ընդհանուր բաժնային սեփականության մեջ 51 տոկոս բաժին ունեցող 79 սեփականատերերը,

Համաձայն «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված համատիրության ստեղծման համար անհրաժեշտ քվորումն ապահովված է, մասնավորապես՝ «ՊԱՐՈՆՅԱՆ 42» համատիրությունը հիմնադրվում է Շենքում ընդհանուր բաժնային սեփականության մեջ 50 տոկոսից ավելի բաժին ունեցող գույքային միավորների (բնակարարանների, հասարակական տարածքների, ավտոկայանատեղիների) սեփականատերերի անդամությամբ։

Ժողովի յուրաքանչյուր մասնակից քվեարկության համար ունի մեկ ձայնի իրավունք։

Միաձայն քվեարկությամբ ժողովի նախագահ ընտրվեց  Եվա Չիչոյանը, քարտուղար՝ Էդգար Եգանյանը։

ՕՐԱԿԱՐԳ՝

1. Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս և ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց 42/1 հասցեներում կառուցված Շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրություն անվանումով համատիրության ստեղծում.

2. «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության կանոնադրության հաստատում.

3. «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության կառավարման մարմինների ընտրություն.

4. «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության կառավարչի ընտրություն և նշանակում.

5. «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության փայավճարների չափի սահմանում. 

6. Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս և ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց 42/1  հասցեում կառուցված Շենքերի  գույքային միավորների սեփականատերերի /կամ այլ օրինական տիրապետողների, օգտագործողների/ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց իրավունքների ու պարտականությունների՝ համակեցության կանոնների հաստատում:

7. «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության տարեկան բյուջեի հաստատում:

Օրակարգի հարցերը ժողովի մասնակիցների քննարկմանը ներկայացրեց Ժողովի նախագահը։

Օրակարգի 1-ին և 2-րդ հարցերի վերաբերյալ Ժողովի նախագահը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս հասցեում կառուցված Շենքի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման, պահպանման, շահագործման և սպասարկման նպատակով անհրաժեշտ է ստեղծել համատիրութուն՝ «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրություն անվանմամբ։ Ժողովի նախագահը միաժամանակ հայտնեց, որ սեփականատերերին ներկայացվել է «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության կանոնադրության նախագիծը։ Առաջարկվեց նաև քննարկել «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության ստեղծման և կանոնադրության դրույթներին հավանություն տալու առաջարկությունները՝ այն ներկայացնելով հիմնադիր ժողովի հաստատմանը։

Ժողովի մասնակիցները հավանություն տվեցին «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրություն անվանմամբ համատիրություն ստեղծելու վերաբերյալ արված առաջարկությանը։ Մասնակիցներն առաջարկեցին հաստատել «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության կանոնադրությունը։

Օրակարգի 3-րդ և 4-րդ հարցերի վերաբերյալ Ժողովի նախագահն առաջարկեց ընտրել Համատիրության կառավարման մարմիններ, կազմավորել Համատիրության վարչություն՝ բաղկացած 5 անդամից, ընտրել վարչության կազմը, ընտրել համատիրության նախագահին և նշանակել կառավարիչ։

Ժողովի մասնակիցներին առաջարկվեց Համատիրության վաչության կազմում ընդգրկել Ռոբերտ Խաչատրյանին, (Նույնականացման քարտի համար՝ 000552406, տրված՝ 05/09/2013թ-ին, 004 -ի կողմից), Սամվել Հովհաննիսյանին (Նույնականացման քարտի համար՝ 008128399, տրված՝ 17/08/2016թ-ին, 057-ի կողմից), Սուսաննա Գևորգյանին (Անձնագիր՝ BA 0591110, տրված՝ 10/07/2014թ-ին, 012-ի կողմից), Գևորկ Մարկարյանին (Նույնականացման քարտի համար՝ 53 0871790, տրված՝ 24/04/2015թ-ին, 37401-ի կողմից) և Նարինե Գրիգորյանին (Անձնագիր՝ AR 0229548, տրված՝ 13/03/2017թ-ին, 011-ի կողմից) Համատիրության նախագահ ընտրել Եվա Չիչոյանին (Նույնականացման քարտի համար՝ 008167397, տրված՝ 23/10/2017թ-ին, 012-ի կողմից), իսկ գործադիր մարմնի ղեկավար՝ կառավարիչ ընտրել «ՈՒՐԲԱՆ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ին։

Օրակարգի 5-րդ հարցի վերաբերյալ նախագահը ժողովի մասնակիցների հետ քննարկման արդյունքում առաջարկեց փայավճարի չափ սահմանել՝

Բնակարանների 1քմ-ի համար՝ ամսական 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ

հասարակական տարածքների 1քմ-ի համար՝ ամսական 50 (հիսուն) ՀՀ դրամ

Ավտոկայանատեղիի 1քմ-ի համար՝ ամսական 100 (Հարյուր) ՀՀ դրամ:

Հաշվի առնելով որոշ սեփականատարերի կոնդ թաղամասի տեղաբնիկ լինելու հանգամանքը ներքոնշյալ աղյուսակում սահմանված սեփականատերերի բնակարանների 1քմ-ի համար փայավճարի չափ սահմանել ամսական 100 (հարյուր) ՀՀ դրամ պայմանով, որ նշված սեփականատերերը կներկայացնեն կոնդ թաղամասի տեղաբնիկ լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր՝

  1. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր
  2. Անշարժ գույքի սեփականության վկայական։

    Պարոնյան 42Պարոնյան 42/1
ԲՆԱնուն ազգանունՔՄԲՆԱնուն ազգանունՔՄ
3Բալայան Միքայել98.6533Սաֆարյան Գարեգին124 ,55
25Աղախանյան Մարթա131.332Հովհաննիսյան Անահիտ123.72
58Դիպլոշյան Արամ76.5512Հովհաննիսյան Արմեն135.42
82Ավագյան Նինա82.9614Ոսկանյան Արփենիկ135.1
43Սաֆարյան Նունե76.2739Ոսկանյան Արփենիկ119.61
34Ոսկանյան Արփենիկ108.982Մկրտչյան Գասպար118.49
56Մկրտչյան Գասպար78.7843Կարախանյան Վարդան120.4
32Կարախանյան Գրիգոր129.3346Կարախանյան Գայան76.56
71Կարախանյան Գրիգոր76.3615Ավանյան Մարտիկ131.01
2Բալայան Էմմա77.046Ավագյան Էդուարդ135.73
13Բալայան Էմմա108.9842Շահբազյան Լյուդմիլա76.45
20Բալայան Էմմա108.9825Աբրահամյան Նորայր87.27
14Վարելջյան Գեղեցիկ84.7949Հարությունյան Ալբերտ120.2
66Աղանիկյան Էլեոնորա78.9448Հարությունյան Ալբերտ76.22
31Պետրոսյան Գագիկ98.07   
33Պետրոսյան Մելանյա105.6   
50Պետրոսյան Մելանյա76.4   
36Խաչատրյան Հունան76.3   
79Խաչատրյան Հունան76.58   1576.08
16Գրիգորյան Կարինե77.04   
48Շահբազյան Լյուդմիլա108.23   
1Գրիգորյան Գայանե77.8   
37Մխիթարյան Կառլեն76.68   
51Բեգլարյան Արմեն76.55   
28Խաչիկյան Մանվել84.82   
2335.69   

Օրակարգի 6-րդ  հարցի վերաբերյալ նախագահը ժողովի մասնակիցներին ծանոթացրեց «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության համակեցության կանոններին:

Օրակարգի 7-րդ հարցի վերաբերյալ նախագահը ժողովի մասնակիցներին ներկայացրեց  Համատիրության տարեկան բյուջեն մինչև 31.12.2023թ-ը ընկած ժամանակահատվածի համար:

Հիմք ընդունելով ժողովի օրակարգում դրված հարցերի քննարկման արդյունքները, Համատիրության հիմնադիրների հիմնադիր ժողովը, ղեկավարվելով «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, միաձայն քվեարկությամբ.

ՈՐՈՇԵՑ՝

  1. Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս և ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42/1 հողամաս հասցեներում կառուցված Շենքերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման, պահպանման, շահագործման և սպասարկման նպատակով հիմնադրման միջոցով՝ Շենքերի գույքային միավորների նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքի գրանցումից հետո ստեղծել «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրություն անվանմամբ համատիրություն, որի գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս հասցեն։

Համատիրության հիմնադրմանը և ժողովի որոշման կայացմանը մասնակցած Շենքի գույքային միավորների սեփականատերերի ցուցակը կցվում է ժողովի արձանագրությանը որպես Հավելված 1 և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:

  • Հաստատել «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության կանոնադրությունը։
  • Ստեղծել Համատիրության վարչություն՝ 5 անդամից բաղկացած կազմով։

Հաստատել վարչության հետևյալ կազմը՝

  • Ռոբերտ Խաչատրյան,
  • Սամվել Հովհաննիսյան,
  • Նարինե Գրիգորյան,
  • Գևորկ Մարկարյան,
  • Սուսաննա Գևորգյան

Համատիրության նախագահ ընտրել Եվա Չիչոյանին (Նույնականացման քարտի համար՝ 008167397, տրված՝ 23/10/2017թ-ին, 012-ի կողմից)։

Համատիրության կառավարման մարմինների լիազորությունների ժամկետը սահմանել 10 (տասը) տարի։

  • Համատիրության վերստուգիչ հանձնաժողով չի ընտրվում։ Վերստուգիչ հանձնաժողովը կընտրվի

Համատիրության պետական գրանցումից հետո Համատիրության անդամների ընդհանուր ժողովի կողմից։

  • Համատիրության կառավարիչ ընտրել «ՈՒՐԲԱՆ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ին։
  • Հաստատել «ՈՒՐԲԱՆ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի և «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության միջև կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը:
  • Կառավարիչ ընկերության կողմից «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրությանը մատուցվող ծառայությունների ամսական վճար հաստատել 485 300 (չորս հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը:
  • Հաստատել, որ կառավարիչ ընկերության կողմից ներգրավված կողմնակի եկամուտների 50 (հիսուն) տոկոսը փոխանցվելու է կառավարիչ ընկերության՝ «ՈՒՐԲԱՆ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ին:

Հաստատել «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության փայավճարի չափը՝ բնակարանների 1քմ-ի համար ամսական 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ, հասարակական տարածքների 1քմ-ի համար 50 (հիսուն) ՀՀ դրամ, ավտոկայանատեղիի 1 քմ-ի համար՝ ամսական 100 (Հարյուր) ՀՀ դրամ:

Հաշվի առնելով որոշ սեփականատարերի կոնդ թաղամասի տեղաբնիկ լինելու հանգամանքը ներքոնշյալ աղյուսակում սահմանված սեփականատերերի բնակարանների 1քմ-ի համար փայավճարի չափ սահմանել ամսական 100 (հարյուր) ՀՀ դրամ պայմանով, որ նշված սեփականատերերը կներկայացնեն կոնդ թաղամասի տեղաբնիկ լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր՝

  1. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր
  2. Անշարժ գույքի սեփականության վկայական։
Պարոնյան 42Պարոնյան 42/1
ԲՆԱնուն ազգանունՔՄԲՆԱնուն ազգանունՔՄ
3Բալայան Միքայել98.6533Սաֆարյան Գարեգին124 ,55
25Աղախանյան Մարթա131.332Հովհաննիսյան Անահիտ123.72
13Դիպլոջյան Վարդան108.9837Համբարձումյան Ալլա119.9
58Դիպլոշյան Արամ76.5512Հովհաննիսյան Արմեն135.42
82Ավագյան Նինա82.9614Ոսկանյան Արփենիկ135.1
43Սաֆարյան Նունե76.2739Ոսկանյան Արփենիկ119.61
34Ոսկանյան Արփենիկ108.982Մկրտչյան Գասպար118.49
56Մկրտչյան Գասպար78.7843Կարախանյան Վարդան120.4
32Կարախանյան Գրիգոր129.3346Կարախանյան Գայան76.56
71Կարախանյան Գրիգոր76.3615Ավանյան Մարտիկ131.01
2Բալայան Էմմա77.046Ավագյան Էդուարդ135.73
20Բալայան Էմմա108.9825Աբրահամյան Նորայր87.27
14Վարելջյան Գեղեցիկ84.7949Հարությունյան Ալբերտ120.2
66Աղանիկյան Էլեոնորա78.9448Հարությունյան Ալբերտ76.22
31Պետրոսյան Գագիկ98.07   
33Պետրոսյան Մելանյա105.6   
50Պետրոսյան Մելանյա76.4   
36Խաչատրյան Հունան76.3   
79Խաչատրյան Հունան76.58   1576.08
16Գրիգորյան Կարինե77.04   
48Շահբազյան Լյուդմիլա108.23   
1Գրիգորյան Գայանե77.8   
37Մխիթարյան Կառլեն76.68   
51Բեգլարյան Արմեն76.55   
28Խաչիկյան Մանվել84.82   
2335.69   

Վերոնշյալ աղյուսակում նշված բնակարանների սեփականատերերի կողմից նշված բնակարանների օտարման, ինչպես նաև բնակարանները վարձակալությամբ երրորդ անձանց տրամադրելու դեպքում, բնակարանի նոր սեփականատիրոջ և/կամ բնակարանի վարձակալի համար փայավճարի չափը հաստատել ամսական 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ:

  •  Հաստատել Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս և ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42/1 հողամաս հասցեներում կառուցված Շենքերի գույքային միավորների սեփականատերերի /կամ այլ օրինական տիրապետողների, օգտագործողների/ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց իրավունքների ու պարտականությունների՝ համակեցության կանոնները, որոնք կցվում են սույն արձանագրությանը որպես Հավելված 2 և հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
  •  Հաստատել, որ Հավելված 2-ով սահմանված համակեցության կանոնները պարտադիր են Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս և ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42/1 հողամաս հասցեներում կառուցված Շենքերի գույքային միավորների սեփականատերերի /կամ այլ օրինական տիրապետողների, օգտագործողների/ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց համար:
  •  Հաստատել «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության տարեկան բյուջեն մինչև 31.12.2023թ-ը ընկած ժամանակահատվածի համար, որը կցվում է սույն արձանագրությանը որպես Հավելված 3 և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:
  • Հաստատել սույն ժողովի արձանագրությանը կից Հավելված 4-ը, որը հանդիսանում է սույն արձանագրության անբաժանելի մասը:
  •  Հանձնարարել կառավարիչ ընկերությանը՝ «ՈՒՐԲԱՆ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Եգանյանին «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության պետական գրանցման նպատակով դիմել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

ՀԱՎԵԼՎԱԾ 2

19,07,2023 թվականին կայացած «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության

հիմնադիրների հիմնադիր ժողովի թիվ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ք. ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 42 ՀՈՂԱՄԱՍ և ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 42/1 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Ընդհանուր դրույթներ և հիմնական հասկացություններ
    1. Սույն Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

Շենք՝ ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս և Պարոնյան փողոց, 42/1 հասցեներում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքեր։

Շենքի տարածք՝ ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս և Պարոնյան փողոց, 42/1 հողամասհասցերում գտնվող շենքեր, դրանում ներառված անշարժ գույքը, Շենքի ընդհանուր օգտագործման տարածքները, դեպի Շենքի մուտքն ու ելքն ապահովող ճանապարհները։

Շենքի տարածքում գտնվող անձինք՝ անկախ Շենքի տարածքում գտնվելու նպատակից կամ ժամկետից՝ ցանկացած անձ կամ անձանց խումբ, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ Շենքում սեփականություն ունեցող անձինք, նրանց ընտանիքի անդամները, հյուրերը, Շենքում վարձակալությամբ կամ այլ հիմքերով բնակվող կամ գտնվող անձինք, վճարովի կամ անվճար ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող և/կամ առաքում իրականացնող անձինք, առևտրահասարակական տարածքների սեփականատերերը, աշխատակիցները, այցելուները, ավտոկայանատեղերի սեփականատերերը, ինչպես նաև բոլոր այն անձինք, ովքեր մշտապես կամ ժամանակավորապես գտնվում են Շենքի տարածքում։

Անշարժ գույք՝ Շենքի տարածքում գտնվող ցանկացած գույքային միավոր՝ բնակարան, ոչ բնակելի տարածք, ավտոկայանտեղի, այլ տարածք, անշարժ գույքի բաժին, անշարժ գույքի նկատմամբ գույքային և/կամ ոչ գույքային իրավունք, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույք, ընդհանուր օգտագործման տարածքներ։

Ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույք՝ Շենքի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում՝ բայց չսահմանափակվելով՝ մուտքերը, տանիքները, աստիճանները, վերելակները, կայանատեղերը։

Համատիրություն՝ Շենքիբաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը, պահպանումը, շահագործումը և սպասարկումն իրականացնող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային իրավաբանական անձ՝ «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրություն։

Համատիրության անդամներ՝ Շենքում անշարժ գույքերի սեփականատերեր /կամ այլ օրինական տիրապետողներ, օգտագործողներ/ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք, ովքեր պարտավոր են հիմնադրված համատիրության ստեղծումից հետո անդամակցել վերջինիս։

Համատիրության վճարներ՝ Համատիրության ամդամների կողմից ամենամսյա գրաֆիկով վճարվող վճարներ (փայավճարներ), ինչպես նաև հատուկ վճարներ, որոնց անհրաժեշտությունը ծագում է անկանխատեսելի իրադարձությունների /ծախսերի/ վրա հասնելու պարագայում, որը չէր կարող նախատեսվել և կանխատեսվել Համատիրության կողմից և ներառվել նախապես հաշվարկված բյուջեի ծախսերի ծրագրում /նախահաշվում/։

Կառավարիչ ընկերություն՝ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի իմաստով կառավարիչ՝ «ՈՒՐԲԱՆ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ։

Կառուցապատող՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն։

Կանոններ՝ սույն համակեցության կանոնները՝ իր բոլոր փոփոխություններով և/կամ լրացումներով։

Կանոնների մասին իրազեկում և պարտավորությունների փոխանցում՝ Կանոններով, Համատիրության և Անշարժ գույքի սեփականատիրոջ միջև պարտավորական իրավահարաբերություններ, որոնք համապարփակ իրավահաջորդության կանոններով պարտադիր ենթակա են իրազեկման և/կամ փոխանցման Անշարժ գույքն այլ անձանց օտարելու, ժամանակավոր տիրապետման, օգտագործման, տրամադրելու ժամանակ նոր սեփականատերերին և/կամ օգտագործողներին՝ օգտագործման ժամանակահատվածում։

Պարտադիր նորմեր՝ Շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շրջակա միջավայրին։

Ժողով՝ Համատիրության անդամների ընդհանուր ժողով։

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. Շենքի շահագործման և համակեցության սույն կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են ընդհանուր դրույթներ՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 հողամաս և Պարոնյան փողոց, 42/1 հասցեներում կառուցված Շենքերի  (այսուհետ՝ միասին Շենք) գույքային միավորների սեփականատերերի /կամ այլ օրինական տիրապետողների, օգտագործողների/ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց իրավունքների ու պարտականությունների, Շենքի, վերջինիս ճարտարապետական ամբողջականության պահպանման, Անշարժ գույքի պահպանման և շահագործման, մաքրության պահպանման, տնային կենդանիներ պահելու, հյուընկալության, ինչպես նաև սույն Կանոնների խախտումների համար պատասխանատվության հիմքերի և այլնի վերաբերյալ վարքագծի կանոններ։
    1. Սույն Կանոնները պարտադիր են Անշարժ գույքի սեփականատերերի, տիրապետողների, օգտագործողների և Շենքի տարածքում գտնվող բոլոր անձանց համար, անկախ վերջիններիս՝ Շենքի տարածքում գտնվելու նպատակից, պատճառից և/կամ ժամկետից։
    1. Կանոնների նպատակն է՝ Շենքի տարածքում գտնվող անձանց համար անվտանգ, հարմարավետ պայմանների ստեղծումը, առողջ համայնքի ձևավորումը, որի իրականացման ճանապարհին անհրաժեշտ է հաղթահարել առճակատված մարտահրավերները՝ բացառապես Շենքի բնակիչների հետ համատեղ ուժերով: Կանոնների խախտում թույլ տված բնակչին հետագա խախտումներից զերծ պահելու կարևոր մեխանիզմ է մյուս բնակիչների դատապարտելի վերաբերմունքր թույլ տրված խախտման նկատմամբ, այն է՝ իրենց ուժերի սահմաններում փորձել բացատրել խախտում թույլ տված անձին սույն Կանոնների կարևորության և պարտադիր պահպանելու մասին՝ պարզաբանելով, որ Կանոնները հենց բնակիչների կյանքի որակի բարելավման համար են: Կարևոր է գիտակցել, որ համատիրության կողմից սահմանված վճարները, այդ թվում փայավճարները կատարելուց խուսափող բնակչի առկայության դեպքում գործոն մեխանիզմ է հանդիսանում Շենքի մյուս բոլոր բնակիչների կողմից նշված վարքագծի դատապարտումը, իսկ հաջողության չհասնելու դեպքում խմբային հայցի ներկայացումը անբարեխիղճ բնակչի դեմ, որպեսզի անխաթար պահպանվեն Կանոնները և շարունական լինի հարմարավետ պայմաններում ապրելու նպատակը։
    1. Անշարժ գույքի սեփականատերերը և/կամ Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավոր են բարեխղճորեն և խնամքով վարվել Շենքին, Շենքի տարածքում գտնվող գույքին, ընդհանուր օգտագործման տարածքներին, հարգել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, հանդուրժողաբար վերաբերել միմյանց, պահպանել հարգանքի մթնոլորտ:
    1. Անշարժ գույքի (բնակելի և հասարակական տարածքների) սեփականատերերը իրավունք չունեն ընդհանուր օգտագործման տարածքները որևէ փոփոխության ենթարկել կամ որևէ կառույց տեղադրել ընդհանուր օգտագործման տարածքներում առանց համատիրության նախնական գրավոր համաձայնության:
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները և Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավոր են պահպանել համակեցության էթիկայի կանոնները, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ պահպանել պատշաճ խոսելաձև /ցենզուրա/, չտարածել կամ չարտաբերել ատելության խոսք, վիրավորանք և/կամ հայհոյանք, բամբասանք: Շենքի տարածքում արգելում են վիճաբանություները:
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավոր են հարգել միմյանց անձնական կյանքի իրավունքը, ձեռնպահ մնալ երրորդ անձանց անձնական կյանքին միջամտելուց, անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հավաքելուց և տարածելուց և այլն:
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող անձինք, բնակիչները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների, իրենց այցելած հյուրերի և վերջիններիս երեխաների համար, իրենց Անշարժ գույքում բնակվող վարձակալների կամ այլ կերպ իրենց Անշարժ գույքը ժամանակավորապես տիրապետող և օգտագործող անձանց և իրենց երեխաների, ինչպես նաև սույն կետում նշված բոլոր անձանց տնային կենդանիների համար։
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավորվում են.՝
  2. պահպանել մաքրությունը,
  3. չվնասել պատերը, առաստաղը և հատակը,
  4. վերելակից օգտվել ըստ դրանում նշված պայմաններով և նշանակությամբ,
  5. պահպանել հակահրդեհային և այլ անհրաժեշտ անվտանգության կանոնները,
  6. չվնասել և չաղտոտել Շենքին պատկանող հարակից տարածքն ու գույքը, դրանք օգտագործել ըստ նպատակային նշանակության,
  7. գույքային միավորի սեփականատիրոջը հանձնելու դրությամբ պահպանել Շենքի արտաքին տեսքը,
  8. ցանկացած շինարարական կամ այլ տեխնիկական աշխատանքներ (բացառությամբ ֆորս-մաժորի) կատարելուց առնվազն 2 օր առաջ դրա մասին բանավոր տեղյակ պահել Համատիրության նախագահին և ստանալ Համատիրության նախագահի համաձայնությունը:
  9. Ընտանի կենդանիներ պահելու դեպքում պահապնել մաքրություն և ապահովել կենդանիների անվտանգ համակեցությունը Շենքի մյուս բնակիչների հետ, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել անվտանգությունը ապահովող միջոցներ, օրինակ՝ դնչկալ և այլն:  
  10. Երևանից 24 ժամից ավելի ժամկետով բացակայելու դեպքում ապահովել, որպեսզի Անշարժ գույքի բանալիները լինեն նաև իր կողմից վստահելի այնպիսի անձի մոտ, որը Սեփականատիրոջ բացակայության ժամանակ գտնվելու է Երևանում և լինելու է հասանելի հեռախոսակապի որևէ միջոցով և Սեփականատերը այդ անձի տվյալները նախորոք պարտավոր է հայտնել Համատիրության նախագահին:
  11. Հանդուրժել այլ սեփականատերերի, Շենքի բնակիչների կողմից իրականացվող այն գործունեությունը, որն աննշան անհանգստություն է պատճառում, ինչպես նաև գործունեությունը, որը ողջամտորեն անհրաժեշտ է գույքի սպասարկման և վերանորոգման համար և չի կարող իրականացվել այլ, տնտեսապես արդարացված ձևով:
  12. Անշարժ գույքի վերանորոգման ընթացքում անհրաժեշտ նյութերը և առաջացող  շինարարական աղբը պահեստավորել բացառապես բնակարանի ներսում, մինչ Շենքի տարածքից տարահանելը: Արգելվում է կոյուղատարի մեջ լցնել փոշիանման շինանյութ և շինանյութ պարունակող հեղուկներ
  13. թույլ տալ Համատիրության կառավարիչ ընկերության ներկայացուցիչներին Սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ մուտք գործել իր բնակարան, ավտոկայանատեղի՝ նպատակ ունենալով իրականացնել Շենքի ընդհանուր կարիքների համար պահանջվող ինժեներական և տեխնիկական համակարգերի նորոգման, ձևափոխման և տեղադրման աշխատանքները:
  14. կենցաղային աղբը և այլ թափոնները հեռացնել միայն դրանք ապահով փաթեթում՝ պարփակելով և այն նետելով հատուկ նախատեսված աղբամանների մեջ:
  15. խստորեն պահպանել  Համատիրության կառավարիչ ընկերության կողմից Շենքում սահմանված անցագրային և պահպանման համակարգի կանոնները։
  16. Սեփականատերն իրավունք ունի գույքը վարձակալությամբ կամ այլ եղանակով հանձնել օգտագործման պայմանով, որ եթե գույքը բնակարան է, ապա նա այն կհանձնի օգտագործման ամբողջությամբ ոչ ավել քան մեկ ընտանիքի կամ ոչ ավելի քան մեկ ընտանիք չկազմող երեք անձի օգտագործմանը:
  17. Շենքի նկուղային հարկում գտնվող ավտոկայանատեղի կարող են մուտք գործել միայն ավտոկայանատեղիի սեփականատեր/եր/ը և/կամ սեփականատերերի հյուրերը:  
  18. Անշարժ գույքի սեփականատերերին, Շենքի տարածքում գտնվող անձանձ պատկանող ընտանի կենդանիները ընդհանուր օգտագործման տարածքներում պետք է պահվեն ձեռքերի վրա կամ վզակալի վրա մի անձի կողմից, որն ի վիճակի է կենդանուն վերահսկել։ Մեծ շների համար պետք է օգտագործվի նաև դնչակալ: Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավոր են անհապաղ մաքրել ընդհանուր օգտագործման տարածքները իրենց պատկանող կենդանիների կողմից կեղտոտելու դեպքում։
  19. Անշարժ գույքի սեփականատերերր, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում բնակվող անձինք իրավունք ունեն իրենց բնակարանների տարածքում ձայնա և տեսահսկման սարքավորումներ և կամ համակարգ, այդ թվում` տեսախցիկ տեղադրելուց առաջ ստանալ տվյալ հարկի մնացած բնակարանների սեփականատերերի և/կամ բնակիչների գրավոր համաձայնությունը:

ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

  • Շենքում իրականացնել որևէ ձեռնարկատիրական գործունեություն, որն ունի արտաքին դրսևորումներ (այդ թվում՝ ենթադրում է այցելուներ).
  • Շենքի տարածքում, բնակարանի պատշգամբում խարույկ վառելը, այդ թվում՝ խորովածի կրակ: Գործարանային սերիական արտադրության խորովածի վառարանների գործածությունը նույնպես արգելվում է:
  • Կայանել ավտոմեքենաները Շենքի բակի տարածքում, ինչպես նաև Շենքի կամ հարակից շենքերի հակահրդեհային անվտանգության ապահովման համար նախատեսված մուտքերի դիմաց:
  • Ավտոկայանատեղին օգտագործել որևէ այլ նպատակով, քան մինչև  8 մարդ տարողությամբ մարդատար ավտոմեքենա կայանելը: Մասնավորապես Սեփականատերը, բնակիչը պարտավոր է ավտոհանգրվանը չօգտագործել այլ գույք և իրեր պահելու համար (այդ թվում՝ պահարաններ, սեյֆեր, արկղեր և այլն):
  • Ավտոկայանատեղին հիմնական կամ ժամանակավոր շինություններով (այդ թվում՝ պատ, ցանկապատ, պարիսպ, սյուն) առանձնացնել կողքի տարածքներից:
  • Ընդհանուր սեփականություն հանդիսացող տարածքում որևէ տեղ գույք կամ իրեր (այդ թվում՝ պահարաններ, չհրկիզվող պահարաններ, արկղեր, լուսատուներ, մանկական սայլակ, հեծանիվներ, անվադողեր, ծաղիկներ և այլն) տեղադրելը:
  • Շենքում աղմկալի, այլ սեփականատերերին/բնկաիչներին անհանգստացնող կամ անախորժ գործունեություն (այդ թվում՝ ավտոմեքենաների նորոգում, լվացում) իրականացնելը։ Կառավարիչ ընկերությանը իրավունք է վերապահվում որոշում կայացնել այս կամ այն գործունեության աղմկալի, անհանգստացնող կամ անախորժ համարվելու վերաբերյալ ավելի խիստ չափանիշներ սահմանել երեկոյան ժամը 22։00-ից մինչև առավոտյան ժամը 8-ը ընկած ժամանակահատվածի համար:
  • Տեղադրել ցուցանշաններ, պաստառներ, կամ այլ գովազդային հարմարանքներ՝ բացառությամբ հասարակական տարածքներին պատկանող տարածքների և բացառությամբ Հավելված 4-ով սահմանված դեպքերի:
  • Տեղադրել ալեհավաք (այդ թվում՝ արբանյակային թաս), օդորակիչ, այլ սարքերի մասեր, լվացք չորացնելու հարմարանքներ, արևային ծածկեր և այլ՝ Շենքի արտաքին տեսքը փոխող հարմարանքներ, բացառությամբ օդորակիչ սարքերի մասերի, որոնք կարող են տեղադրվել միայն Շենքի ճարտարապետական նախագծով և Կառուցապատողի կողմից տրամադրված սխեմայով դրա համար պատշգամբում հատկացված հատուկ տեղում և ջրահեռացման նպատակով կմիացվեն բացառապես դրա համար նախատեսված վայրերում կառուցված ջրահեռացման կանգնակներին:
  • Առանց Կառավարիչ ընկերության գրավոր թույտվության կատարել Շենքի արտաքին տեսքի և ընդհանուր օգտագործման տարածքների ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ բնակարանի մուտքի դռները, լուսամուտները, պատշգամբների բազրիքները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների, կրող պատերի և կոնստրուկցիաների վերակառուցում կամ վերապլանավորում, սանիտարատեխնիկական, հնժելեքավան և այլ սարքավորումների վերատեղադրում կամ լրացուցիչ տեղադրում: 
  • ընդհանուր օգտագործման տարածքներում այլ լուսավորության սարքավորումներ տեղադրելը և պատշգամբների լուսավորության ճարտարապետական նախագծով նախատեսված տեղերը փոխելը։
  • ՇԵՆՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
    • Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում գտնվող այլ անձինք պարտավոր են պահպանել Շենքի արտաքին տեսքի միանմանությունը և բարեկարգությունը։ Արգելվում է իրականացնել Շենքի արտաքին տեսքի այնպիսի փոփոխություններ, որոնք Շենքի տվյալ փոփոխված մասը տեսանելիորեն կառանձնացնեն Շենքի մյուս մասերից։ Նման փոփոխություններ են համարվում օրինակ՝ Շենքի մի հատվածի ներկումը տարբերվող գույնով, պատուհանների գունային փոփոխությունը, Շենքի նախագծով չնախատեսված պատուհանների բացումը կամ պատուհանների ձևի փոփոխությունը, պատշգամբների փակումը կամ բացումը, Անշարժ գույքի ընդհանուր մակերեսի ավելացումը, որը կհանգեցնի Շենքի արտաքին տեսքի փոփոխության և այլն։
    • Արգելվում է Շենքի, Անշարժ գույքի /բացառությամբ բնակարնի ներսի հատվածների/ վրա նկարել, գրել, քանդակել կամ այլ ձևով վնասել շենքի արտաքին տեսքը անկախ նրանից, թե ինչով է իրականացվում այդ արարքը և ում կողմից։ Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավորվում են վերահսկել իրենց երեխաների կողմից խաղալու կամ այլ նպատակով կավիճի, տարբեր ներկերի, յուղերի կամ այլ նյութերի օգտագործումը։
    • Արգելվում է Շենքի արտաքին տեսքը խաթարող գործողությունները, այդ թվում՝ մալուխների, լարերի, պարանների /այդ թվում՝ լվացք չորացնելու համար նախատեսված հարմարանքներ/, թռչունների համար բների և այլ՝ Շենքի արտաքին տեսքը խաթարող արտրիբուտներ փակցնելը։
    • Արգելվում է լվացքի չորացումը պատշգամբներից /պատուհաններից/ դուրս այնպես, որ խաթարվի Շենքի արտաքին տեսքը․
    • Արգելվում է Շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում իրականացնել փոփոխություններ։ Շենքի ներքին ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները ներառյալ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Շենքի ներքին տարածքների համար։
    • Սույն գլխով արգելված բոլոր գործողություններից կարող են լինել բացառություններ, եթե նման գործողությունների կատարման համար նախապես ստացվել է Կառավարիչ ընկերության գրավոր թույլտվությունը։
  • ՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
    • Արգելվում է  աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների իրականացումը հետևյալ ժամերից դուրս.
  • Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00
  • Շաբաթ՝ 11:00-16:00
  • Կիրակի, ինչպես նան այլ ոչ աշխատանքային օրերին արգելվում է աշխատանքների կատարումը բացառությամբ Կառավարիչ ընկերության կողմից նախապես գրավոր տրված համաձայնությամբ սահմանված դեպքերի:
    • Հատուկ դեպքերում անհրաժեշտ է տեղեկացնել Կառավարիչ ընկերությանը՝ բնակիչներին իրազեկելու համար և Կառավարիչ ընկերության գրավոր թույլտվության դեպքում միայն նշված ժամերից և օրերից դուրս իրականացնել վերանորագման աշխատանքներ:
    • Շինարարական աշխատանքների պատճառով Շենքի սեփականատերերի/բնակիչների իրավունքները խախտելու հատուկ դեպքերում /օրինակ ջրամատակարարման կամ էներգամատակարարման ժամանակավոր դադարեցումը/, նույնիսկ եթե Շենքի սեփականատերերը տվել են իրենց համաձայնությունը նման գործողությունների կատարման համար, նման խախտոմները պետք է վերացվեն հնարավորինս շուտ:
    • Շինարարական նյութերը և ծանր գույքը տեղափոխելիս միջանցքներում և վերելակներում պետք է օգտագործել տակդիրներ:
    • Արգելվում է շինանյութը և գույքը տեղափոխելիս աղտոտել կամ վնասել Շենքի տարածքը: Աղտոտման դեպքում պետք է անհապաղ իրականացնել մաքրության աշխատանքներ, իսկ վնաս պատճառելու դեպքում փոխհատուցել այն Կառավարիչ ընկերության հետ համաձայնեցված կարգով /դրամային և/կամ վերականգնողական/:
    • Շինարարական աշխատանքներ իրականացնելիս պետք է խուսափել աղբի կուտակումից և մինչև օրվա ավարտը հեռացնել կուտակված աղբը:
    • Արգելվում է շինարարական աղբը թողնել մուտքերում, միջանցքներում, վերելակներում, ընդհանուր օգտագործման տարածքներում:
    • Արգելվում է կուտակել մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող, ինչպես նաև հրդեհավտանգ թափոններ կամ նյութեր: Դրանք պետք է հեռացվեն անհապաղ՝ չսպասելով օրվա ավարտին: Արգելվում են շինարարական աշխատանքները մարդու կյանքին կամ առողջությանը վնաս սպառնացող, ինչպես նաև հրդեհավտանգ նյութերով և/կամ գործիքներով: Այլընտրանք չլինելու դեպքում, մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող նյութեր /գործիքներ/ օգտագործելու, թափոններ կամ նյութեր կուտակելու, դրանցով աշխատանքներ իրականացնելու պարագայում պետք է պահպանել անվտանգության համապատասխան կանոնները և տեղեկացնել Համատիրությանը կամ Կառավարիչ ընկերությանը՝ Շենքի սեփականատերերի/բնակիչների իրազեկումն ապահովելու համար:
    • Խստիվ արգելվում է անշարժ գույքերի վերանորգման աշխատանքների իրականացման ընթացքում քանդել, որևէ կերպ վնասել շենքում և/կամ անշարժ գույքերում տեղադրված բոլոր տեսակի հորանները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ ծխահեռացման, օդափոխության, ջրամատակարարման, ջրահեռացման հորանները, կամ փոխել դրանց տեղադիրքերը, ինչպես նաև քանդել կամ որևէ կերպ վնասել բնակարանների բաժանիչ միջնապատերը՝ ցանկացած տեսակի խողովակներ, լարեր անցկացնելու կամ տեղադրելու համար։ Ցանկացած տեսակի հորանների քանդման, դրանց տեղադիրքերի փոփոխման կամ բնակարանների բաժանիչ միջնապատերի քանդման կամ վնասման որևէ դեպք Կառուցապատողի կողմից հայտնաբերվելու դեպքում, Պատվիրատուն պարտավորվում է Կառավարիչ ընկերության պահանջով, բացի քանդածը և/կամ փոփոխածը նախկին տեսքի վերականգնելուց և պատճառված վնասը հատուցելուց վճարել տուգանք նման յուրաքանչյուր դեպքի համար 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, եթե Համատիրության նախագահի կամ Կառավարիչ ընկերության որոշումամբ պատասխանատվության այլ չափ չսահմանվի։
  • ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ,

ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԱՅԱՆՈՒՄ

  • Արգելվում է մեքենաների կայանումը այլ անձանց պատկանող ստորգետնյա կայանատեղիներում առանց Սեփականատիրոջ նախնական համաձայնության:
    • Արգելվում է մեքենաների կայանումը կայանման համար չնախատեսված վայրերում /ճանապարհների վրա, մուտքի մոտ, բակի սալիկապատված հատվածներում, անցումների վրա, և այլն/ և չնախատեսված ձևով /օրինակ ուղղահայաց կայանում, հորիզոնական կայանատեղում/ և թույլատրվում է կայանումը միայն հատուկ դրա համար նախատեսված վայրերում:
    • Ոչ պատշաճ կայանման դեպք հայտնաբերելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել Կառավարիչ ընկերության աշխատակիցներին, որոնք քայլեր կձեռնարկեն տվյալ մեքենան հեռացնելու ուղղությամբ:
    • Արգելվում է շինարարական նյութերի կամ այլ ծանր բեռների տեղադրումը կայանատեղիներում առանց սեփականատիրոջ, իսկ բակային տարածքում՝ առանց Կառավարիչ ընկերության նախնական համաձայնության։
    • Արգելվում է նախապես զբաղեցնել մեքենաների կայանման վայրերը դրանցում քարերի, աթոռների, երկաթե կտորների կամ այլ իրերի տեղադրման միջոցով, եթե այդ կայանատեղին չի հանդիսանում որևէ մեկի սեփականությունը և/կամ առկա է վերջինիս նախապես տրված համաձայնությունը:
    • Արգելվում է կայանատեղիներում պահել այնպիսի նյութեր, գույք, որոնք կարող են խոչընդոտել մեքենաների անխափան տեղաշարժը կամ որոնք իրենց բնույթով վտանգավոր են /գազի, թթվածնի և այլ բարձր ճնշումային բալոններ, արագ այրվող նյութեր, պայթուցիկներ և այն/, պայթունավտանգ և/կամ հրդեհավտանգ են:
    • Արգելվում է ստորգետնյա կայանատեղիներում, թեկուզև հատուկ հարմարանքներում /օրինակ հատուկ պահարանի կահավորմամբ/ պահել շուտ փչացող ապրանքներ, որոնք կարող են փտել, նեխել և/կամ նպաստել միջատների, առնետների և/կամ այլ կենդանիների առաջացմանը:
    • Արգելվում է ավտոտնակ/կայանատեղ/ Անշարժ գույքը ձևափոխել, շարժական/անշարժ/ միջնորմով և/կամ ցանցով առանձնացնել, սահմանագծել մյուս ավտոկայանատեղիներից:
    • Կայանատեղիներում արգելվում է մեքենաների վարումը 5 կմ/ժ արագությունից բարձր արագությամբ։
    • Կայանատեղերում արգելվում է մեքենաների վարումը առանց միացված լուսարձակման:
    • Կայանատեղիներում արգելվում է մեքենաների նորոգման այնպիսի գործողություններ, որոնք որևէ վտանգ են ներկայացնում /օրինակ հրավտանգ գործողություններ/ կամ պարունակում են աղտոտման վտանգ:
    • Կայանատեղիներում արգելվում է մեքենաների վարման դասընթացների անցկացումը /ֆորմալ և ոչ ֆորմալ/, մեքենաների մրցավազքերի կազմակերպումը և անցկացումր, ինչպես նան ցանկացած գործողություն, որը չի համապատասխանում կայանատեղիների գործառույթներին և/կամ կարող է վտանգավոր լիներ։
    • Արգելվում է բակային տարածքներում 10 կմ/ժ արագությունից բարձր արագ վարել, իսկ մեքենա կամ այլ տրանսպորտային կամ այլ ոչ տրանսպորտային միջոց վարելու համար չնախատեսված հատվածներում առհասարակ վարելը:
    • Արգելվում է բակային տարածքներում և/կամ կայանատեղիներում մեքենայի ձայնային ազդանշան արձակելը, իսկ նման ձայնային ազդանշանների արձակումը թույյատրելի է բացառիկ դեպքերում խիստ անհրաժեշտության պարագայում:
  • ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
    • Արգելվում է աղմուկը /այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ բարձր երաժշտություն, բարձր զրույց, և այլ բարձր ձայնային դրսևորումներ /երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 10:00-ը/:
    • Շենքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող այլ անձինք պարտավոր են կանխել իրենց պատճառով ցանկացած սուր հոտի, ծխի, մրի արտահոսքը հարևանի բնակարան կամ ընդհանուր օգտագործման տարածք այնքանով, որքանով դա հնարավոր է: Սույն կետի իրագործման նպատակով Շենքի բնակիչները և/կամ այլ անձինք պարտավոր են սահմանափակել պատշգամբներում մանղալների օգտագործումը, բնակարաններում գազով կամ փայտով աշխատող վառարանների օգտագործումը: Ցանկացած պարագայում արգելվում է պատշգամբներում կամ Անշարժ գույքում մանղալների օգտագործումը:
    • Անշարժ գույքի սեփականատերերին, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող այլ անձանց արգելվում է բնակարաններում կամ ընղհանուր օգտագործման տարածքներում իրականացնել այնպիսի գործունեություն /շահույթ ստանալու նպատակով կամ ոչ/, որի իրականացումն ուղղորդվում է ձայնի, հոտի, ծխի մրի կամ այլ բարձր ագդեցությամբ /օրինակ երաժշտական գործիքների դասընթաների անցկացում, արագ սննդի պատրաստում/:
    • Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող այլ անձինք պարտավոր են պահպանել իրենց Անշարժ գույքում աճեցվող բույսերն այնպես, որ ղրանը չխանգարեն իրենց հարևաններին /օրինակ բույսը չպևտք է հարի հարևանի պատուհանին, բույսից միջատների արտահոսք չպետք է լինի և այլև/:
    • Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, Շենքի տարածքում գտնվող այլ անձինք պարտավոր են իրականացնել պատշգամբի մաքրումն ու լվացքի չորացումն այնպես, որ ջրի արտահոսք չլինի դեպի հարևանի պատշգամբ կամ պատուհան կամ ընդհանուր օգտագործման տարածք:
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ
    • Անշարժ գույքի սեփականատերերն ունեն Շենքի ընղհանուր օգտագործման տարածքներից օգտվելու հավասար իրավունքներ և պարտականություններ: Պարտավոր են օգտվել բարեխղճորեն՝ չփչացնելով կամ չվնասելով ընդհանուր օգտագործման տարածքները:
    • Շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում, բաժնային սեփականություն հանդիսացող տարածքներում արգելվում է շահույթ հետապնդող մասնավոր միջոցառումների կազմակերպումը:
    • Ընդհանուր օգտագործման տարածքներում ցանկացած միջոցառում կազմակերպելուց առնվազն 2 օր առաջ պարտադիր ենթակա է համաձայնեցման Կառավարիչ ընկերության հետ՝ նշելով օրը, ժամը անձանց քանակը, որպեսզի հնարավոր լինի կանխել Շենքի այլ բնակիչների կողմից նույն տեղում և նույն ժամին այլ միջոցառում կազմակերպելը և/կամ Շենքի այլ բնակչի սգո արարողություններին /օրինակ՝ հոգեհանգիստ/ չխոչընդոտելու համար:
    • Ընդհանուր օգտագործման տարածքներում արգելվում է կամայական փոփոխությունների կատարումը, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ նոր բույսերի տնկումը, աճեցվող բույսերի ապամոնտաժումը, սեփական բնակարաններում աճեցնելու նպատակով բույսերից մասերի կամ ամբողջական բույսերը վերցնելը /կտրելը/, աճեցվող ծաղիկներ պոկելը /հավաքելը/, կամ այլ կերպ ընդհանուր օգտագործման տարածքներում աճեցվող բույսերը վնասելը, արձաններ կամ այլ նմանատիպ ատրիբուտներ տեղադրելը, բացառությամբ Կառավարիչ ընկերության կողմից կամ համաձայնությամբ իրականացվող նմանատիպ գործողությունների:
    • Արգելվում է աղտոտել ընդհանուր օգտագործման, բաժնային սեփականություն հանդիսացող տարածքները:
    • Արգելվում է հրավառությունը:
    • Արգելվում է բարձր թռչող սարքերի /օրինակ դրոններ/ օգտագործումը:
    • Արգելվում է ցանկացած ձևով աղտոտումը ընղհանուր օգտագործման միջանցքներում, վերելակներում, պատուհանակոնքերին և այլն, աղբի կուտակումը բնակարանների դիմաց կամ այլ վայրերում:
    • Ընդհանուր օգտագործման տարածքներից, մուտքերից, միջանցքներից, աստիճաններից, ճաղավանդակներից և այլնից պետք է օգտվել բարեխիղճ, չվնասել, չներկել չքանդակել, չգրել պատերին, չկեղտոտել կամ այլ կերպ բացասաբար չազդել ղրանց վրա, միջանցքների կամ անշարժ գույքերի պատուհաններից իրեր չնետել:
    • Միջանցքներում արգելվում է բարձր ձայնային ազդեցությունը /բարձր երաժշտությունը, բղավելը, գոռալը/, որը կարող է խանգարել մյուս բնակիչներին:
    • Արգելվում է բացած թողնել Շենքի մուտքի դուռը, վնասել դռան մեխանիզմը, ավտոմատացված համակարգը, արգելվում են այլ գործողություններ, որոնք կարող են վնասել այն:
    • Վերելակներից օգտվելիս անհրաժեշտ է հետևել հրահանգներին: Արգելվում է  վերելակներից օգտվել ավելի շատ մարդկանց քանակով կամ ակելի մեծ քաշի բեռ տեղափոխել քան թույլատրվում է հրահանգներով:
    • Արգելվում է աղտոտել վերելակները, վերելակի դռները բաց պահելու նպատակով դռան դիմաց քարի կամ այլ իրի տեղադրումը, վերելակը կանգնեցնելը և խոչընդոտելը այլ անձանց վերելակից օգտվելու իրավունքը:
    • Արգելվում է միջանցքներում և/կամ միջհարկային պատշգամբներում և/կամ Շենքի ներսում բաժնային սեփականություն հանդիսացող տարածքներում ծխելր /ներառյալ էլեկտրոնային ծխախոտը/, և ծխախոտի արգասիքները թափելը ղրանց համար չնախատեսված վայրերում:
  • ԽՈՏԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ԽԱՂԱԴԱՇՏԵՐԸ ԵՎ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ
    • Արգելվում է ընդհանուր օգտագործման տարածքներում խոտածածկ հատվածները վնասելը, խոտածածկ հատվածներով քայլելը, վազելը, սայլակ կամ հեծանիվ վարելը, ավտոմատացված տեղաշարժման միջոցներ վարելը /օրինակ հովերբորդ, սկուտեր/, չմուշկներ վարելը, խոտածածկ հատվածներն աղտոտելը, այդտեղ կենդանիների հետ զբոսնելը, կենդանիներին լողացնելը և այլն:
    • Երեխաները կարող են խոտածածկ հատվածներով քայլել, վազել, խաղալ, իսկ 18 տարիքից բարձր անձինք ոչ, որպեսզի քաշը չվնասի խոտածածկ տարածքը:
    • Խոտածածկ տարածքները, դրանցում աճեցվող բույսերն ապահովում են Շենքի տարածքում գտնվող անձանց էսթետիկ հաճույքի ապահովումը, և բոլորը պարտավորվոմ են խնամքով զգուշությամբ վերաբերվել այդ տարածքներին:
    • Շենքի տարածքում գտնվող խաղահրապարակներն ու խաղադաշտերը պետք է, օգտագոծվեն ըստ նշանակության, խաղերի անցկացման, երեխաների համար խաղալու միջավայր և հարմարություն ստեղծելու համար:
    • Արգելվում է մուտքը կանաչապատ խաղադաշտ ցանկացած կոշիկներով, բացառությամբ սպորտային կոշիկների:
    • Արգելվում է հեծանիվ վարելը, ավտոմատացված տեղաշարժման միջոցներ վարելը /օրինակ հովերբորղ, սկուտեր/, չմուշկներ վարելը, խաղադաշտի /խաղահրապարակի խոտածածկ և խաղալու համար նախատեսված ավազե հատվածներում:
    • Խաղադաշտում թույլատրվում է խաղալ միայն այնպիսի մարզագույքով, որը չի կարող վտանգ ներկայացնել մարդու կյանքին և առողջությանը:
    • Խաղադաշտից չի կարելի վերցնել /հեռացնել/, վնասել առկա մետաղական ձողերը, ֆուտբոլային դարպասները, կտորե ցանցերը և այլ՝ խաղադաշտում առկա ատրիբուտներր:
  • ԶՐՈՒՑԱՐԱՆՆԵՐԸ, ՆՍՏԱՐԱՆՆԵՐԸ, ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՅԼՆ
    • Ընդհանուր օգտագործման տարածքներում առկա զրուցարաններից պետք է օգտվել բարեխիղճ, խնամքով և առանց երրորդ անձանց իրավունքները ոտնահարելու:
    • Զրուցարաններում թույլատրվում է հավաքվել ամեն օր 24 ժամյա տևողությամբ, սակայն, երեկոյան ժամը 11:00-ից առավոտյան 10:00-ն և արգելվում է աղմկելը, բարձրաձայն խոսելը, որպեսզի այլ անձանց անդորրը չխաթարվի:
    • Արզելվում է զրուցարաններում պահել կամ հավաքել անձնական իրեր: Զրուցարաններում կամ ընդհանուր օգտագործման այլ տարածքներում անձնական իրերի կորստի համար Համատիրությունը կամ Կառավարիչ ընկերությունը պատասխանատկություն չի կրելու։
    • Ընդհանուր օգտագործման տարածքներում առկա կամ ապագայում ներդրվող ցայտաղբյուրները պետք է օգտագործել ըստ նպատակային նշանակության: Ցայտաղբյուրները նախատեսվում են միայն ջուր խմելու համար։ Արգելվում է ցայտաղբյուրների մեջ իրերի նետումը, աղտոտումը ցանկացած եղանակով, արգելվում է այն օգտագործել այլ նպատակներով, քան ջուր խմելն է:
    • Ընդհանուր օգտագործման տարածքներում, ներառյալ վերելակներում, ցուցատախտակների վրա հայտարարություն, ծանուցում, գովազդ կամ այլ փաստաթուղթ կամ տեղեկատվություն տարածելու, փակցնելու իրավունք ունի Կառուցապատողը և Կառավարիչ ընկերությունը և Կառավարիչ ընկերության համաձայնությամբ այլ անձինք, որի արդյունքում ստացված եկամուտը համալրելու է Համատիրության բյուջե և այդ եկամուտի 50 (հիսուն) տոկոսը օգտագործվելու է ի շահ անշարժ գույքի բոլոր սեփականատերերի/բնակիչների, իսկ մնացած 50 (հիսուն) տոկոսը փոխանցվելու է Կառավարիչ ընկերությանը:
    • Անհետաձգելի հայտարարություն տարածելու անհրաժեշտության դեպքում Անշարժ գույքի սեփականատերերը/բնակիչները կարող են տեղեկացնել Կառավարիչ ընկերությանը՝ հայտարարություն փակցնելուց հետո հիմնավորելով նման գործողության անհետաձգելիությունր:
    • Անշարժ գույքի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հայտարարությունները կամ այդ փաստաթղթերը փակցվում են այնքան ժամկետով, որքան համաձայնեցվել է, Կառավարիչ ընկերության հետ, բայց ոչ պակաս քան անհրաժեշտ է հայտարարության կամ այլ փաստաթղթի փակցնելու նպատակի իրագործման համար:
    • Ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում, այդ թվում սալիկապատված տարածքներում, Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավոր են լինել զգույշ և դրսևորել բարեվարքություն խուսափելով հնարավոր վնասներ պատճառելուց:
    • Արգելվում է ընդհանուր օգտագործման տարածքներն աղտոտելը, վնասելը, ձևափոխելը:
  • ԱՂՏՈՏՈՒՄ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
    • Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավոր են ընդհանուր օգտագործման տարածքներում աղբը նետել միմիայն դրա համար նախատեսկած վայրերում՝  աղբամաններում:
    • Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում այլ կերպ գտնվող անձինք պարտավոր են աղբը հավաքել իրենց Անշարժ գույքում կամ իրենց հյուրընկալող անձի Անշարժ գույքում, այնուհետ այն նետել նախատեսված կայքերում:
    • Արգելվոմ է աղբը հավաքել ընդհանուր օգտագործման տարածքներում:
    • Արգելվում է աղբի նետումը պատուհանից, կամ կամայական վայրերում աղբը թողնելը:
    • Արգելվում է ծխախոտի մնացորդների նետումը ընդհանուր օգտագործման տարածքն երում:
    • Ցանկացած պարագայում աղտոտող անձը պարտավոր է անմիջապես մաքրել իր պատճառով աոաջացած աղտոտվածությունը:
  1. ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները, և/կամ Շենքի տարածքում ժամանակավորապես գտնվող, բնակվող անձանց արգելվում է պահել ընտանի կենդանիներից զատ այլ, կենդանիներ:
    1. Ընտանի կենդանիները պետք է պահվեն բնակարաններում: Արգելվում է ընտանի կենդանիներին պահելը ընդհանուր օգտագործման տարածքներում /մուտքերում, միջանցքներում, խաղահրապարակներում, կանաչապատ վայրերում, զրուցարանննրում և այլն/, կայանատեղիներում  և այլ՝  բնակարաններից դուրս վայրերում:
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում բնակվող անձինք տնային կենդանիներին պետք է պահեն մաքուր, համապատասխան բոլոր պատվաստումներն անցած վիճակում:
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում բնակվող անձինք պոտենցիալ, աղմուկ ստեղծող տնային կենդանիներ /օրինակ շուն, կատու, թութակ/ պահելու պարագայում պարտավորվում են անել ամեն ինչ աղմուկը բացառելու համար: Անշարժ գույքի սեփականատերերին և/կամ Շենքի տարածքում բնակվող անձանց աղմուկով անհանգստություն պատճառելու և դրա վերաբերյալ գանգատներ ստանալու պարագայում Կառավարիչ ընկերությունը կարող է որոշում կայացնել և պահանջել սեփականատերերից և/կամ Շենքի տարածքում բնակվող անձանցից այդ կենդանիներից ձերբազատվելու, այլևս չպահելու վերաբերյալ:
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում բնակվող անձինք պարտավոր են շներին ընդհանուր օգտագործման տարածք բերել միմիայն դնչկալով: Սույն դրույթը չի վերաբերվում այնպիսի շներին, որոնք իրենց ցեղատեսակով չեն կարող այնքան մեծանալ, որ իրենցից վտանգ ներկայացնեն /օրինակ պուդել, չիխուախուա և այլն/:
    1. Ցանկացած պարագայում ընտանի կենդանիներ պահող Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում բնակվող անձինք չպետք է թողնեն կենդանիներին առանց հսկողության ընդհանուր օգտագործման տարածքներում:
    1. Անշարժ գույքի սեփականատերերր, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում բնակվող անձինք իրավունք չունեն թույլ տալ իրենց կենդանիների կողմից ընդհանուր օգտագործման տարածքների աղտոտումը, այդ թվում կենդանիների արտաթորանքով աղտոտումը: Ցանկացած պարագայում, Անշարժ գույքի սեփականատերերը, Շենքի բնակիչները և/կամ Շենքի տարածքում գտնվող անձինք պարտավոր են մաքրել իրենց կենդանիների աղտոտոմը, այդ թվում արտաթորանքը, ընդհանուր օգտագործման տարածքներում:
    1. Արգելվում է կենդանիների զբոսանքի կազմակերպումը խաղահրապարակներում, կայանատեղիներում, կանաչապատ տարածքներում:
    1. Կենդանիների համար ամբողջ ծավալով պատասխանատվություն են կրում նրանց տերերը, կենդանիների պատճառված վնասը անձանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև գույքային վնասը, ենթակա է հատուցման տերերի կողմից:
  1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
    1. Անշարժ գույքի սեփականատերերը, բնակիչները, Շենքի տարածքում գտնվող անձինք անձամբ պատասխանատվություն են կրում սույն Կանոնների խախտման համար: Ցանկացած պարագայում ԿառավարիչՍեփա ընկերությունն իրավունք ունի պատասխանատվության ենթարկել Անշարժ գույքի սեփականատերերին, Շենքի բնակիչներին իրենց բնակարանները ժամանակավորապես օգտագործող անձանց կամ հյուրերի կողմից սույն  Կանոնները խախտելու համար:
    1. Բնակիչը պատասխանատվություն է ստանձնում ընդհանուր սեփականությանը հասցված որևէ տեսակի վնասի համար, որը կարող է պատճառվել բնակչի կամ նրա հյուրերի կամ հրավիրյալների կողմից։ Բնակիչը պարտավոր է ապահովել գույքի օգտագործողների, իր հյուրերի, հրավիրյալների, այցելուների կողմից սույն պահանջների կատարումը։
    1. Երեխաների համար պատասխանատվություն են կրում իրենց ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
    1. Կենդանիների համար պատասխանատվություն են կրում իրենց տերերը:
    1. Սույն Կանոններով չնախատեսված դեպքերում Կանոնների խախտման հետևանքով առաջացող անբարենպաստ հետևանքները, պատասխանատվության չափն ու կարգը սահմանվելու են Համատիրության նախագահի կամ Կառավարիչ ընկերության որոշումներով համաձայն գործող օրենսդրության:

ՀԱՎԵԼՎԱԾ 3

19,07,2023 թվականին կայացած «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության

հիմնադիրների հիմնադիր ժողովի թիվ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

«ՊԱՐՈՆՅԱՆ 42» ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄԻՆՉԵՎ 31.12.2023թ-ը

        «ՈՒՐԲԱՆ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ»     
     
 Բնակարանի 1 մ/ք   – 200 դրամ10145.220012202904624,348,552
 ավտոկայանատեղի է   1 մ/ք   – 100 դրամ1031100121031001,237,200
 Առեվտրային, հասարակական տարածք 1ք/մ- 50 դրամ4077.0850122038542,446,248
 Կոնդ թաղամասի բնակիչներ 1ք/մ – 100 դրամ3911.77100123911774,694,124
Ամսական սպասարկման գումար   2,727,17732,726,124
 Ա-83 բնակարան, Բ-55 բնակարանբնակարան  138138
Ամսական Ծախսեր      
       
1Աշխատավարձ, որից՝  121 153 99813 847 976
1.2տնտեսվար1 12150 0001 800 000
1.3հավաքարար2 12300 0003 600 000
1.4Այգեպան,  12 0
1.5Տեսախցիկների անվտանգության ծառայություն, պահակակետ3 12390 0004 680 000
2Եկամտային հարկ, Սոց վճար, Դրոշմ վճար  12313 9983 767 976
3Ինտերնետ ծառայություն  1220 000240 000
4ՄՏՍ Հայաստան ՓԲԸ, TEAM telecom  123 00036 000
5Վերելակի սպասարկում7 12301 0003 612 000
6   12 0
7Չնախատեսված այլ ծախսեր 1%  1254544645522
8Էլ․ Էներգիա  12300 0003 600 000
9Վեոլիա ջուր ՓԲԸ  1235 000420 000
10Տնտեսական  1240 000480 000
11Դեռատիզացիա  126 00072 000
12Դոմոֆոնի սպասարկում138 1269 000828 000
13Վերելակի տեխ․անվնտանգ սպասարկում7 1220 840250 080
14Հակահրդեհային սպասարկում             0
15Շենքի արտաքին պատուհանների մաքրման աշխատանքներ   00
       
     248868229.864.178
       
16Համատիրության ծառայություն, այդ թվում՚   485 3005 823 600
16.1Կառավարիչ  122100002 520 000
16.2Ադմինիստրատոր, օպերատոր  1260000720 000
16.3Հաշվապահական և իրավաբանական ծառայություն  1260000720 000
16.4Հավելվածի, ծրագրի սպասարկում «Բիլինգ»  1242000504 000
16.5Վարչական ծախսեր, Գրասենյակային ծախսեր  1250000600 000
16.6Հարկեր, այլ ծախսեր մինչև 15 տոկոս   63300759600
       
26ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ   2 488 68229.864.178
 Պահուստային ֆոնդ   238.4952.861946

ՀԱՎԵԼՎԱԾ 4

19,07,2023 թվականին կայացած «ՊԱՐՈՆՅԱՆ 42» Համատիրության

հիմնադիրների հիմնադիր ժողովի թիվ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

        ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով «Ի ԷՄ ՍԻ » ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 42 և ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց 42/1 հողամաս հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրների գույքային միավորների սեփականատերերի միջև կնքված պայմանգրերում սահմանված կարգավորումները

1. Բնակիչները, հանդիսանալով Երևան, կենտրոն վարչական շրջան, Պարոնյան փողոց 42, 42/1 հասցեում գտնվող շենքերի առանձնացված գույքային միավորների սեփականատերերը, տալիս են իրենց համաձայնությունը, սույն Հավելվածին կցված հատակագծով ներկայացված տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված թվով 3 հատ կայանատեղիները օգտագործվեն բացառապես շենքերի թիվ 90 տարածքի սպասարկման համար և շենքերի առանձնացված գույքային միավորների (բնակարան, հասարական տարածք և այլն) սեփականատերերը պարտավոր են որևէ ձևով չծանրաբեռնել, չկայանել որևէ տրանսպորտային միջոց, կցորդ կամ ցանկացած շարժական գույք այդ կայանատեղիներում։

 2.Բնակիչները, հանդիսանալով Երևան, կենտրոն վարչական շրջան, Պարոնյան փողոց 42, 42/1 հասցեում գտնվող շենքերի առանձնացված գույքային միավորների սեփականատերերը, տալիս են իրենց համաձայնությունը, սույն Հավելվածին կցված հատակագծով ներկայացված տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված թվով 4 հատ կայանատեղիները օգտագործվեն բացառապես շենքերի հասարակական/առևտրային նշանակության տարածքների սպասարկման համար և բնակիչները (բացառությամբ հասարակական/առևտրային նշանակության տարածքների սեփականատերերի և օգտոգրծողների) պարտավոր են որևէ ձևով չծանրաբեռնել, չկայանել որևէ տրանսպորտային միջոց, կցորդ կամ ցանկացած շարժական գույք այդ կայանատեղիներում։

3. Բնակիչները տալիս են իրենց համաձայնությունը և թույլտվությունը, որպեսզի ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան փողոց թիվ 90 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի ճակատային հատվածում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր սեփական միջոցներով տեղադրի իրեն և/կամ Էյչ-Էս-Բի-Սի Խմբին պատկանող ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, սպասարկման նշանը և նման այլ անհատականացման նշաններ և միջոցներ պատկերող, ինչպես նաև իր գործունեությունը գովազդող ցուցանակներ, պաստառներ և այլ նյութեր (այդ թվում՝ լուսավորվող)։

4.Բնակիչները տալիս են իրենց համաձայնությունը և թույլտվությունը, որպեսզի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր սեփական միջոցներով տեղադրի ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան փողոց 42 շենք, թիվ 90 տարածքի համար նախատեսված հովացման համակարգերը (չիլլերը) սույն Հավելվածին կից հատակագծով ներկայացված հատուկ առանձնացված տարածքում։

5. Բնակիչները տալիս են իրենց համաձայնությունը որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր սեփական միջոցներով Պարոնյան 42 բազմաբնակարան շենքի տանիքի առանձնացված տարածքում՝ կարող է տեղադրել գովազդ Համատիրության հետ համաձայնեցված համապատասխան վճարի առկայության պարագայում, որը կամրագրվի համապատասխան պայմանագրով: Սույն կետը չի սահմանափակում Համատիրությանը այլ կազմակերպություններին ք. Երևան, Պարոնյան փողոց 42, 42/1 հասցեում գտնվող շենքերի տարածքում տրամադրել գովազդի համար տարածք և համապատասխան պայմանագրեր կնքել: